Իտալական «Նապոլիի» և Շոտլանդիայի ազգային հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյն առաջիկայում վիրահատական միջամտության կենթարկվի՝ սրտի հետ կապված խնդիրների պատճառով։
Իտալական ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ 29-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է թեթև առիթմիա։ Ստեղծված խնդիրը հնարավոր է լուծել ռադիոհաճախականային աբլյացիայի մեթոդով իրականացվող վիրահատության միջոցով։
Նշվում է, որ Մաքթոմինեյը շարք կվերադառնա ազգային հավաքականների հանդիպումներով պայմանավորված դադարից հետո, որը կավարտվի հոկտեմբերի 6-ին։
Հիշեցնենք, որ Իտալիայի Ա սերիայի նախորդ մրցաշրջանում շոտլանդացի կիսապաշտպանը մասնակցել է 33 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով 10 գոլ և 3 գոլային փոխանցում։




























































