Իտալական «Յուվենտուսը» իր պաշտոնական կայքում հայտարարել է անգլիական «Նյուքասլից» հարձակվող Նիկ Վոլտեմադեի՝ վարձավճարով տեղափոխության մասին։ Գործարքի ժամկետը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Ինչպես հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, թուրինյան ակումբն այս գործարքի դիմաց վճարել է 4 միլիոն եվրո (3,5 մլն ֆունտ ստեռլինգ)։
Հիշեցնենք, որ գերմանացի հարձակվողը «Նյուքասլ» էր տեղափոխվել 2025 թվականի ամռանը։ Նախորդ մրցաշրջանում Վոլտեմադեն բոլոր մրցաշարերում մասնակցել է 54 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով 12 գոլ և 5 գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2031 թվականի ամառը։ Հեղինակավոր Transfermarkt պորտալը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո։



























































