Խուլիան Ալվարեսը համակերպվել է այն մտքի հետ, որ այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանա Մադրիդի «Ատլետիկոյից»:
Ինչպես հաղորդում է հեղինակավոր Marca պարբերականը, արգենտինացի հարձակվողն այլևս չի պնդելու իր տեղափոխության հարցում։
Ակումբի ղեկավարությունն իր հերթին ծրագրում է աստիճանաբար վերադարձնել ֆուտբոլիստին հիմնական կազմ՝ փորձելով մեղմել նրա անվան շուրջ բարձրացած հանրային աղմուկն ու խոսակցությունները։
Հիշեցնենք՝ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ աշխարհի առաջնության ժամանակ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը ցանկություն էր հայտնել լքել մադրիդյան ակումբը, իսկ ավելի ուշ ղեկավարությանը տեղեկացրել էր կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելու իր անզիջում մտադրության մասին։
Սակայն «Ատլետիկոն» կտրականապես մերժել էր արգենտինացուն վաճառել կատալոնական ակումբին։ Իրավիճակն ավելի էր սրվել նախորդ շաբաթ, երբ Խուլիանը, պաշտոնական վարկածով՝ հիվանդության պատճառով, երեք օր չէր մարզվել թիմի ընդհանուր խմբի հետ։
Ակնկալվում է, որ կրքերի հանդարտման այս փուլում Ալվարեսն արդեն կընդգրկվի Լա Լիգայի 4-րդ տուրի՝ ուրբաթ օրը կայանալիք «Ատլետիկի» դեմ խաղի հայտացուցակում։
























































