Լոնդոնի «Չելսին» պաշտոնական կայքում հայտարարել է թիմի ուկրաինացի եզրային հարձակվող Միխայլո Մուդրիկի՝ «Տոտենհեմ» տեղափոխության մասին։ Վարձակալության հիմունքներով կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
«Անհամբերությամբ սպասում ենք Միշային հետևելու և նրան աջակցելու հնարավորությանը «Տոտենհեմում» ելույթ ունենալու ողջ ընթացքում։ Հաջողությո՛ւն, Միշա»,- նշված է լոնդոնյան ակումբի տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաղորդել էր, որ ակումբների միջև համաձայնագրում ներառված է հարձակվողի տրանսֆերային իրավունքները 87,5 միլիոն եվրոյով (75 մլն ֆունտ ստեռլինգ) գնելու ոչ պարտադիր կետ։
Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերին Մուդրիկի օրգանիզմում հայտնաբերվել էր արգելված դեղամիջոց համարվող մելդոնիում։ Որակազրկման չեղարկումից հետո ուկրաինացի ֆուտբոլիստը հասցրել էր մասնակցել «Չելսիի» կազմում երեք ընկերական հանդիպման։


























































