Այսօր՝ մայիսի 31-ին, կկայանա Սաուդյան Արքայի գավաթի եզրափակչի հանդիպումը, որում կհանդիպեն «Ալ-Հիլալը» ու «Ալ-Նասրը» Խաղը կկայանա Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքի King Abdullah Sports City մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 22:00-ին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով՝
«Ալ-Հիլալ». Բոնո, Աբդուլհամիդ, Կուլիբալի, Ալ-Բուլեյհի, Լոդի, Նևես, Ալ-Ֆարիջ, դե Օլիվեյրա, Սալեմ, Մալկոմ, Միտրովիչ:
«Ալ-Նասր». Օսպինա, Ալ-Գաննամ, Ալ-Ամրի, Լաջամի, Տելես, Ալ-Խայբարի, Բրոզովիչ, Օտավիո, Սալեմ, Մանե, Ռոնալդու:
Հիշեցնենք, որ Արքայի գավաթի կիսաեզրափակիչ փուլում «Ալ-Հիլալը» 2:1 հաշվով հաղթել է «Ալ-Իթթիհադին»: Իր հերթին «Ալ-Նասրը» 3:1 հաշվով առաելության է հասել «Ալ-Հալեյջի» նկատմամբ:
























































