«Նապոլիի» ֆուտբոլիստ Ֆաբիան Ռուիսը հաջորդ տրանսֆերային պատուհանի ընթացքում առաջնային նպատակն է լինելու «Լիվերպուլի» համար, հայտնում է Express-ը:
Անգլիական ակումբը պատրաստ է 74 մլն եվրո վճարել իսպանացի ֆուտբոլիստի համար։
Իր հերթին Calciomercato-ն գրում է, որ «Նապոլիի» ֆուտբոլիստ Ֆաբիան Ռուիսը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիրախ է լինելու թե՛ «Ռեալի», թե՛ «Բարսելոնայի» համար։