«Նապոլիի» կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիրախ է լինելու թե՛ «Ռեալի», թե՛ «Բարսելոնայի» համար, գրում է Calciomercato-ն։
23-ամյա իսպանացուն «Նապոլիում» նոր պայմանագիր են առաջարկել, սակայն Ռուիսը դեռևս չի պատրաստվում երկարաձգել այն մինչև մրցաշրջանի ավարտը։
Թե՛ «Բարսելոնան», թե՛ «Ռեալը» կապ են հաստատել Ռուիսի գործակալի հետ հնարավոր տրանսֆերի շուրջ։ Ամռանը այս երկու ակումբները պայքարելու են Ռուիսի տրանսֆերի համար։
Ֆաբիան Ռուիսը «Բետիսի» սան է։ 2018 թվականից նա հանդես է գալիս «Նապոլիի» կազմում։