Մադրիդի «Ռեալը» պատրաստ է բաժանվել թիմի հարձակվող Լուկա Յովիչից: «Սերուցքայինները» ցանկանում են Յովիչին փոխանակել «Նապոլիի» հարձակվող Լուկա Յովիչի հետ:
Արքայական ակումբի ղեկավարությունը սերբ հարձակվողի տրանսֆերը գնահատում է 50 մլն ֆունտ և կարծում է, որ դա բավարար է, որպեսզի փոխանակումն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կատարվի:
Յովիչը «Ռեալ» է տեղափոխվել 2019 թ-ի ամռանը՝ Ֆրանկֆուրտի «Այնթրախտից»՝ 60 մլն ֆունտի դիմաց: Լա լիգայի այս մրցաշրջանում անցկացրած 15 խաղում 22-ամյա հարձակվողը դարձել է 2 գոլի ու 1 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Ռուիսը «Նապոլիում» է 2018 թ-ից: Ա սերիայի այս մրցաշրջանում իսպանացին անցկացրած 22 խաղում դարձել է 2-ական գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ: Նրա պայմանագիրը նեապոլիտանական ակումբի հետ լրանում է 2023 թ-ին: