Մադրիդի «Ռեալը» Իսպանիայի Պրիմերայի 38-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել «Բետիսի» հետ: Դարպասապահներ Տիբո Կուրտուան և Կեպա Արիսաբալագան կիսեցին խաղաժամանակը մադրիդցիների կազմում. բելգիացին խաղաց 63 րոպե, որից հետո իսպանացին փոխարինման դուրս եկավ:
Առաջին խաղակեսում տանտերերը գոլ բաց թողեցին Կուրտուայի անվստահ խաղի արդյունքում. ինչի մասին ընդմիջմանը նրան ասել է թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին.
«Տիբո, մենք չենք կարող նման անորոշություն դրսևորել եզրափակիչից յոթ օր առաջ»,- իտալացու խոսքերն է մեջբերում Real Madrid Exclusivo-ն։
Հիշեցնենք, որ շատ երկրպագուներ և փորձագետներ շարունակում են վիճել, թե ով պետք է խաղա «Ռեալի» կազմում հունիսի 1-ին Դորտմունդի «Բորուսիայի» հետ Չեմպիոնների լիգայի եզրափակչում՝ Տիբո Կուրտուա՞ն, թե՞ Անդրեյ Լունինը, որը մրցաշրջանի մեծ մասն անցկացրել է մեկնարկային կազմում: