Կանանց Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի եզրափակչում կատալոնական «Բարսելոնան» հաղթեց ֆրանսիական «Լիոնին»։
Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Այտանա Բոնմատին և Ալեքսիա Պուտելյասը:
Բիլբաոյի «Սան Մամես» մարզադաշտում կայացած հանդիպմանը ներկա է եղել 50 827 հանդիսական, ինչը ռեկորդային է կանանց Չեմպիոնների լիգայի համար:
«Բարսելոնան» պատմության մեջ երրորդ անգամ և երկրորդ անգամ անընդմեջ նվաճեց կանանց Չեմպիոնների լիգայի գավաթը։