Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը պատասխանել է այն հարցին, թե ում կվստահի վճռորոշ 11 մետրանոցը Չեմպիոնների լիգայի եզրափակչի վերջնամասում։
«Ո՞վ կիրացնի 11 մետրանոցը «Ռեալի» համար Չեմպիոնների լիգայի եզրափակչի վերջին րոպեին՝ Հոլանդը, թե՞ Մբապեն. Բենզեման»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մադրիդի «Ռեալի» 34-ամյա գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը ծրագրում է ավարտել ակտիվ խաղացողի կարիերան Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունից հետո, որը կանցկացվի 2024 թվականի հունիս և հուլիս ամիսներին։ Հունիսի 1-ին կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը «Բորուսիայի» (Դորտմունդ) և «Ռեալի» միջև, որը վերջինը կլինի Կրոսի համար մադրիդյան ակումբի կազմում, որտեղ նա խաղում է 2014 թվականի հուլիսից։
Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթիհադ»-ի 36-ամյա ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման Մադրիդի «Ռեալում» հանդես է եկել 2009 թվականի հուլիսից մինչև 2023 թվականի հուլիսը։