Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպաններ Լուկա Մոդրիչի և Տոնի Կրոսի ապագան մադրիդյան ակումբում կորոշվի մոտ օրերս։
Սոցցանցերում լրագրող Խոսե Ֆելիքս Դիասի տեղեկություններով՝ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպում կանցկացնի ֆուտբոլիստների հետ։ Նշվում է, որ մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ցանկանում է, որ Մոդրիչն ու Կրոսը մնան։
Հիշեցնենք, որ մայիսի 8-ին Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» հաղթել է Մյունխենի «Բավարիային» (2:1): Այս հաղթանակի շնորհիվ (4:3 ընդհանուր հաշվով) մադրիդյան թիմը դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ։
Այսպիսով, Մադրիդի «Ռեալն» ու Դորտմունդի «Բորուսիան» կխաղան Չեմպիոնների լիգայի այս խաղարկության եզրափակիչում։ Հանդիպումը կկայանա հունիսի 1-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։