Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Օլիմպիակոսն» ընդունել էր «Ասթոն Վիլլային»։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 2։0 հաշվով (առաջին խաղը՝ 4։2)։
Հունական թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Այուբ Էլ-Կաբին, որն առաջին խաղում հեթ-տրիկ էր գրանցել։
«Օլիմպիակոսը» Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում կխաղա «Ֆիորենտինայի» հետ։ Հանդիպումը կկայանա մայիսի 29-ին` Աթենքում։