Այսօր «Բավարիան» հյուրընկալվեց Մադրիդի «Ռեալին» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում։ Մյունխենում մրցակիցները ոչ-ոքի էին խաղացել (2-2):
Հանդիպման առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին՝ 0-0։ Երկրորդ խաղակեսում հյուրերի պաշտպան Ալֆոնսո Դևիսն առաջ մղեց մյունխենցիներին հաշվի մեջ՝ 1-0։ Հանդիպման 88-րդ րոպեին Խոսելուն վերականգնեց հաշվի հավասարությունը՝ 1-1։ Իսկ քիչ անց նույն Խոսելուն դուբլ ձևակերպեց՝ 2-1։
Արդյունքում, երկու հանդիպումների արդյունքով, մադրիդցիները հաղթեցին 4-3 հաշվով։
Այսպիսով, Չեմպիոնների լիգայի 2023/24 մրցաշրջանի եզրափակիչում կհանդիպեն Մադրիդի «Ռեալը» և Դորտմունդի «Բորուսիան»։
Մադրիդի «Ռեալը» 18-րդ անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Թիմը ռեկորդային՝ 14 անգամ հաղթել է մրցաշարը։