Չորեքշաբթի օրը՝ մայիսի 8-ին, Բրյուգեի մարզադաշտում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչ «Բրյուգե»-«Ֆիորենտինա» պատասխան հանդիպումը։
Թիմերը ոչ-ոքի խաղացին 1-1 հաշվով։ Առաջին հանդիպումն ավարտվել էր իտալական թիմի հաղթանակով՝ 3-2 հաշվով։
Բելգիական թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Հանս Վանակենը (20-րդ րոպե): Հյուրերը պատասխանեցին Լուկաս Բելտրանի դիպուկ հարվածով (85-րդ, 11 մետրանոց):
Երկու հանդիպումների ընդհանուր հաշվով (4-3) «Ֆիորենտինան» հաղթեց «Բրյուգեին» և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ, որտեղ կխաղա «Աստոն Վիլլա»-«Օլիմպիակոս» դիմակայության հաղթողի հետ: