Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Օլիմպիակոսը» արտագնա խաղում հաղթեց «Աստոն Վիլային»՝ 4-2:
Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Այուբ Էլ-Քաաբին, ևս մեկ գոլ խփեց Սանտյագո Էսեն։ Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Օլի Ուոթքինսը և Մուսա Դիաբին:
Կիսաեզրափակիչի մյուս խաղում «Ֆիորենտինան» սեփական հարկի տակ հաղթանակ տարավ «Բրյուգեի» նկատմամբ՝ 3-2։ Տանտերերի կազմում գոլերը խփեցին Ռիկարդո Սոտիլը, Անդրեա Բելոտին և Մ’Բալա Նզոլան։ Հյուրերի կազմում աչքի ընկան Հանս Վանակենը (11մ) և Իգոր Տիագոն։
Պատասխան խաղերը կկայանան մայիսի 9-ին։