Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի խաղում «Ալավեսը» սեփական հարկի տակ հաղթեց «Ատլետիկոյին» 2:0 հաշվով։
Հանդիպման 15-րդ րոպեին Կարլոս Բենավիդեսը բացեց խաղի հաշիվը։ Խաղի վերջնամասում Լուիս Ռիոխան կրկնապատկեց տանտերերի առավելությունը:
«Ատլետիկոն» 61 միավորով 4-րդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում: «Ալավեսն» ունի 35 միավոր և զբաղեցնում է 13-րդ տեղը։
Հաջորդ տուրում Դիեգո Սիմեոնեի թիմը կխաղա «Աթլետիկի», իսկ «Ալավեսը»՝ «Սելտայի» հետ։
























































