Մադրիդի (Իսպանիա) «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում այսօր կկայանա իսպանական Պրիմերայի 32-րդ տուրի կենտրոնական հանդիպումը, որում «Ռեալը» կխաղա կատալոնական «Բարսելոնայի» հետ։ Հանդիպման մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին:
Թիմերը հրապարակել են իրենց մեկնարկային կազմերը.
«Ռեալ Մ»՝ Լունին, Վասկես, Չուամենի, Ռուդիգեր, Կամավինգա, Մոդրիչ, Վալվերդե, Կրոս, Ռոդրիգո, Վինիսիուս, Բելինգհեմ:
«Բարսելոնա»՝ տեր Շտեգեն, Կոունդե, Արաուխո, Կուբարսի, Կանսելո, Գյունդողան, դե Յոնգ, Կրիստենսեն, Յամալ, Լևանդովսկի, Ռաֆինյա:
Այժմ «Ռեալն» ունի 78 միավոր և մրցաշարային աղյուսակում առաջինն է. մադրիդցիները ութ միավորով առաջ են երկրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից»: