Իսպանիայի Լա լիգայի առաջնության 32-րդ տուրի խաղում «Ժիրոնան» հաղթեց «Կադիսին» 4-1 հաշվով։
Այս հաղթանակի շնորհիվ կատալոնյան թիմն իր պատմության մեջ առաջին անգամ ապահովեց մասնակցությունը եվրոպական մրցաշարերին։
Թիմը չորս մրցաշրջան է անցկացրել Լա Լիգայում և երբեք չի զբաղեցրել տասներորդ հորիզոնականից բարձր տեղ:
«Ժիրոնան» 68 միավորով այժմ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը: Այս պահի դրությամբ թիմը պայքարում է ՉԼ-ի ուղեգրի համար, սակայն արդեն նվազագույնն ապահովել է մյուս եվրագավաթային մրցաշարի ուղեգիրը։