«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը պատասխանել է այն հարցին, թե ինչպես կավարտվի «Ռեալի» հետ հանդիպումը Լա լիգայի 32-րդ տուրում։
«Կլասիկոյի իմ կանխատեսո՞ւմը․․․
Մենք կհաղթենք 3-1 հաշվով, իսկ ես գոլ կխփեմ»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Իսպանիայի առաջնության մամուլի ծառայությունը։
Էլ Կլասիկոն կկայանա կիրակի՝ ապրիլի 21-ին, կմեկնարկի 23։00-ին։