«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Բլաուգրանայից» հեռանալուց հետո չի պատրաստվում նոր ակումբ գլխավորել։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ չնայած իսպանացի մասնագետի՝ «Բարսելոնան» լքելու վճռական որոշմանը, հավանականություն կա, որ նա կմնա ակումբում։ Եթե Չավին իսկապես հեռանա իսպանական գրանդից, նա մտադիր է մեկ տարի արձակուրդ վերցնել։
Միաժամանակ մասնագետը չի բացառում ապագայում այլ ակումբում աշխատելու հնարավորությունը։
























































