Ավարտվեց կանանց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը, որում հանդիպեցին «Բարսելոնան» ու «Չելսին»։ Հանդիպումն ավարտվել է անգլիական թիմի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
40-րդ րոպեին հանդիպման միակ գոլը խփել է կիսապաշտպան Էրին Կատբերթը։
Պատասխան խաղը կկայանա ապրիլի 27-ին։ Հանդիպումը տեղի կունենա Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում:
Կիսաեզրափակչի մյուս խաղում կհանդիպեն ֆրանսիական «Լիոնն» ու ՊՍԺ-ն։ Առաջին հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 20-ին։ Պատասխան խաղը կկայանա ապրիլի 28-ին։