«Բետիսի» կիսապաշտպան Գվիդո Ռոդրիգեսը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է լրագրող Մատեո Մորետոն։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ներկայացուցիչն արդեն կատալոնացիներին առաջարկել է պայմանագիր կնքել խաղացողի հետ ամռանը, երբ ավարտվի նրա գործող պայմանագիրը ներկայիս թիմի հետ։
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա Ռոդրիգեսն անցկացրել է 24 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև իտալական «Նապոլին»։
Transfermarkt-ն արգենտինացու տրանսֆերային արժեքը գնահատում է 24 միլիոն եվրո։ 2022 թվականին նա դարձել է աշխարհի չեմպիոն։
























































