Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը խոսել է «Բարսելոնայի» հետ մադրիդյան թիմի դիմակայության կարգավիճակի մասին։
«Երբ ես խաղում էի «Ռեալում», դա աշխարհի ամենակարևոր ֆուտբոլային հանդիպումն էր: Այդ տարիների «Բարսելոնան», հավանաբար, պատմության լավագույն «Բարսելոնան» էր: Այդ ժամանակաշրջանի Գվարդիոլայի «Բարսան» ակնհայտորեն տարբերվում է կատալոնական թիմի ներկայիս տարբերակից:
Իմ կարծիքով, այժմ աշխարհի ուշադրությունն ավելի շատ կենտրոնացած է այնպիսի հանդիպումների վրա, ինչպիսիք են «Լիվերպուլ» — «Մանչեսթեր Սիթի» կամ Անգլիայի առաջնության այլ հանդիպումներ։ Էլ Կլասիկոն անկում է ապրում, ինչը տխուր է։ Սակայն այս հարցում չպետք է մեղադրել «Ռեալին», քանի որ նրանք աշխարհի լավագույն թիմերից են։ Խնդիրը «Բարսելոնան» է, որը բաց է թողել իր ներուժը»,- Օզիլի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ կիրակի օրը՝ ապրիլի 21-ին, «Ռեալը» Իսպանիայի Պրիմերայի 32-րդ տուրի խաղում կխաղա «Բարսելոնայի» հետ։ Հանդիպումը կկայանա Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Հանդիպման գլխավոր մրցավարը հանդես կգա Սեզար Սոտո Գրադոն։ Մրցավարի մեկնարկային սուլիչը կհնչի Մոսկվայի ժամանակով 22:00-ին: