«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին չեղարկել է թիմի մարզումը տիրող լարված մթնոլորտի պատճառով, որն առաջացել էր Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ՊՍԺ-ի հետ խաղում տնային պարտության ֆոնին (1:4), ինչպես նաև «Բլաուգրանայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի քննադատության՝ նշված խաղում ուղիղ կարմիր քարտ ստացած պաշտպան Ռոնալդ Արաուխոյի հասցեին։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Չավին ու իր մարզչական շտաբը որոշել են չեղարկել այսօրվա մարզումը թիմում լարված մթնոլորտը թուլացնելու համար։
Ի սկզբանե նախատեսված էր, որ կատալոնական ակումբի ֆուտբոլիստները կմարզվեն, որպեսզի ավելի լավ պատրաստվեն Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի Պրիմերայի 32-րդ տուրի խաղին, որը կկայանա ապրիլի 21-ին։