Մադրիդի «Ռեալը» մտադիր է խնդրել Լա Լիգային՝ 33-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» հետ հանդիպումը տեղափոխել ապրիլի 27-ից 26-ը՝ «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղին ավելի լավ պատրաստվելու համար, որը կկայանա ապրիլի 30-ին։ Այս մասին հայտնում է COPE-ը։
Աղբյուրի համաձայն՝ մադրիդցիները հույս ունեն, որ Լա Լիգան կլսի իրենց խնդրանքը։
Հիշեցնենք, որ «Ռեալ Սոսյեդադ» — «Ռեալ» հանդիպումը նախատեսված է անցկացնել Սան Սեբաստիանի «Ռեալ Արենա» մարզադաշտում։ Մրցավարի մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին:
«Բավարիայի» դեմ առաջին հանդիպումը կանցկացվի Մյունխենի «Ալիանց Արենայում»: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։