Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար հարձակվող Ռաուլը կարող է գլխավորել «Սևիլիան», հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը կարող է թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակել Ռաուլին, եթե պաշտոնանկ արվի Կիկե Սանչես Ֆլորեսը։ ։
Ռաուլը 2019 թվականից մարզում է Մադրիդի «Ռեալի» երկրորդ թիմը։
«Սևիլիան» Լա Լիգայի 31 տուրից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը։