Չավին «Կադիսի» նկատմամբ տարած հաղթանակից հետո խոսել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ժոաու Ֆելիշի մասին։
«Ֆելիշը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է։ Նա երջանիկ է և հիանալի հանդիպում անցկացրեց: Նա հիանալի գոլ խփեց, նաև քրտնաջան աշխատում է: Մենք նրան խաղադաշտում ազատություն ենք տալիս, որպեսզի նա կարողանա օգտագործել իր տաղանդը: Նա այսօր հիանալի աշխատանք կատարեց։
Ես շատ լավ հարաբերություններ ունեմ իմ ֆուտբոլիստների հետ։ Ես հավատում եմ այս ընտանիքին։ Գիտեի, որ մի քայլ առաջ ենք գնալու։
Կարծում եմ՝ մեր թիմը կատարելագործվել է, մենք ավելի լավ ենք խաղում պաշտպանվելիս, ավելի հավակնոտ ենք դարձել»,- մեջբերում է «Բարսելոնայի» գլխավոր մարզչին Marca-ն։
























































