Իսպանական Լա Լիգայի 31-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթեց «Կադիսին»:
Հանդիպման հաշիվը 37-րդ րոպեին բացեց Ժոաո Ֆելիշը: Նրա գոլը հաղթական էր այս խաղում՝ 1-0։
«Բարսելոնան» ունի 70 միավոր և զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը:
Չավիի թիմը առաջատար «Ռեալին» զիջում է 8 միավորով: «Կադիսը» 25 միավորով 18-րդ տեղում է։