«Արսենալի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին բարձր է գնահատել կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Չավիի աշխատանքը։
«Ես չգիտեմ, թե ինչ կլինի նրա հետ ապագայում.․․
Բայց օրեցօր նա որպես մարզիչ ավելի ուժեղ է դառնում»,- Անրիի խոսքերն է մեջբերում CBS Sports-ը:
44-ամյա Չավին հունվարին հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Բարսելոնայից»։ Չավին կատալոնական թիմը գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից։
























































