Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան պատասխանել է այն հարցին, թե որ ֆուտբոլիստին է համարում լավագույնը նրանցից, ում հետ խաղալու հնարավորություն է ունեցել:
«Ո՞վ է լավագույն ֆուտբոլիստը, որի հետ խաղացել եմ։ Եթե պետք է ընտրել մեկին, ապա՝ Կարիմ Բենզեման, քանի որ Կիլիան Մբապեն ինձ հետ չի խաղացել ամենօրյա ռեժիմով»,- Կամավինգայի խոսքն է մեջբերել Football Espana-ն:
Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման «Ռեալում» հանդես է եկել 2009-ից 2023 թվականներին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 648 հանդիպման, որոնցում դարձել է 354 գոլի և 165 գոլային փոխանցման հեղինակ։ Մադրիդյան ակումբում հանդես գալու ժամանակ Բենզեման 2022 թվականին նվաճել է «Ոսկե գնդակը»։ Անցած ամառ ֆրանսիացի հարձակվողը ազատ գործակալի կարգավիճակով միացել Սաուդյան Արաբիայի «Ալ-Իթիհադին»:
























































