«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին բարձր է գնահատել թիմի կիսապաշտպան Ռաֆինյայի խաղը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի ՊՍԺ-ի դեմ առաջին խաղում (3:2):
27-ամյա բրազիլացին դուբլի հեղինակ էր դարձել և ճանաչվել Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող։
«Իսկական Ռաֆինյան նա է, որին մենք տեսանք Փարիզում: Նա համառ է, տարածություն է գտնում, շանսեր ստեղծում։ Նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է, երբ խոսքը վերաբերում է ազատ գոտիներ գտնելուն և հարձակվելուն»,- Չավիի խոսքն է մեջբերել լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում Ռաֆինյան «Բարսելոնայի» կազմում 30 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 8 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Կիսապաշտպանը կատալոնացիների կազմում հանդես է գալիս 2022 թվականից։
























































