Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի արդյունավետության անկման մասին։
«Բելինգհեմի խաղը վատացե՞լ է: Եթե ինչ-որ բան վատացել է, ապա դա նրա արդյունավետությունն է: Հիմա նա մի քիչ այլ բաներ է անում։ Նրա արդյունավետությունն ընկել է, բայց նա կիսապաշտպան է և կատարում է իր աշխատանքը: Խաղային տեսանկյունից նա շատ լավն է։ Եթե նրան ինչ-որ բան պակասում է, դա պարզապես գոլերն են: Վաղ, թե ուշ դրանք կվերադառնան»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Ջուդ Բելինգհեմը նախորդ ամառ է դարձել մադրիդյան ակումբի ֆուտբոլիստ։ Նրա ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի հունիսը: Այս մրցաշրջանում անգլիացի կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 30 հանդիպման, որոնցում դարձել է 20 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։