Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կիսվել է իսպանական Պրիմերայի 31-րդ տուրում «Մալյորկայի» հետ առաջիկա հանդիպման սպասելիքներով։
«Սպասում եմ բարդ, մրցակցային և լարված հանդիպում: Մենք պետք է խաղանք թիմի դեմ, որն արտասովոր թիմային ոգի ունի։ Մեզ ծանր հանդիպում է սպասվում, որում պետք է մեծ նվիրումով խաղանք։
Այս շաբաթ վտանգված շատ բան կա, բայց մենք ունենք նույն վստահությունը, ինչ ունեինք մի քանի օր առաջ: Այժմ մենք մտածում ենք միայն «Մալյորկայի» հետ խաղի մասին։ Սա ամենակարևոր հանդիպումն է Լա Լիգայում չեմպիոնական մրցավազքի առումով»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։