«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին պատասխանել է այն հարցին, թե արդյոք «Բլաուգրանայի» կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն այս մրցաշրջանի ավարտից հետո կմնա կատալոնական ակումբում։
«Ռոնալդ Արաուխոն առանցքային խաղացող է «Բարսայի» ներկայի և ապագայի համար: Նա պետք է մնա, սա 100%-ով»,- Չավիի խոսքերն է մեջբերում AS-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ «Բավարիան» չափազանց հետաքրքրված է ուրուգվայցի պաշտպանի հետ պայմանագիր կնքելով։