Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան խոսել է A սերիայի վերսկսման և ավարտի ժամկետների մասին.
«Մենք մի քանի օր է, ինչ առաջնության մնացած ժամանակահատվածի ժամանակացույցն ենք քննարկում: Եթե տուրեր լինեն նաև շաբաթվա ընթացքում, ապա, միգուցե, առաջնությունն ավարտվի մինչ հունիս 30-ը: Չեմ բացառում, որ մրցաշրջանը կավարտվի հուլիսի կեսին:
Մենք դեռ 12 տուր ունենք, կան չկայացած հանդիպումներ, լինելու են նաև միջազգային խաղեր: Այնպես, որ պետք է խոստովանենք, որ այս ամենը համատեղելը շատ դժվար է, բայց մենք ամեն ինչ կանենք այս իրավիճակից պատվով դուրս գալու համար:
Սկզբում խաղերը կլինեն առանց հանդիսականների: Երբ արդեն հանդիսականներին էլ կարողանանք ներգրավել խաղերին, դա կնշանակի, որ մենք հաղթահարել ենք այս ճգնաժամը:
Հաշվի առեք՝ արտակարգ իրավիճակ է ամբողջ երկրում»,-ասել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը: