«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ասել է, որ իր թիմը թույլ չի տա իրենց շեղել Չեմպիոնների լիգայի մասին մտքերով հաջորդ շաբաթ օրը, երբ Լա Լիգայի 31-րդ տուրում կմրցեն «Բլաուգրանան» և «Կադիսը»։
«Այս շաբաթավերջին մենք պետք է մի կողմ դնենք մեր մտքերը Չեմպիոնների լիգայի մասին և մտածենք Լա Լիգայի մասին», — Չավիի խոսքերն է մեջբերում «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2023/2024 մրցաշրջանի 1/4 եզրափակիչ փուլում «Բարսելոնան» խաղում է ՊՍԺ-ի հետ։ Թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել է Չավիի սաների հաղթանակով՝ 3։2 հաշվով։ Պատասխան խաղը կկայանա երեքշաբթի՝ ապրիլի 16-ին։