«Պալմեյրասի» երիտասարդ հարձակվող Էնդրիկը, որի իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին», խոսել է բրազիլական ակումբի մասին, որի սանն է հանդիսանում։
«Ինձ թվում էր, թե սա իմ առաջին հանդիպումն է, կարծես սա իմ առաջին եզրափակիչն է, առաջին խաղը երիտասարդական թիմի համար (խոսքը Պաուլիստայի լիգայում հաղթելու մասին է՝ ArmSport): Այս ամենը փոխեց իմ կյանքը, իմ ընտանիքի կյանքը։ Ես այնքան երախտապարտ եմ «Պալմեյրասի» մի մասնիկը լինելու համար, և պարզապես պետք է շնորհակալություն հայտնեմ Աստծուն դրա համար..․
«Պալմեյրասը» վստահում էր ինձ, երբ ես ոչինչ չունեի: «Պալմեյրասը» իմ սիրելի թիմն է, և ես պետք է ինչ-որ կերպ փոխհատուցեի նրան: Այս տիտղոսը բոլորի համար «Պալմեյրասում», բոլոր աշխատակիցների և բոլոր երկրպագուների համար»,- Էնդրիկի խոսքը մեջբերում է իսպանական Mundo Deportivo առցանց հրատարակությունը։
Հիշեցնենք, որ այս պահին 17-ամյա ֆուտբոլիստը բրազիլական «Պալմեյրասի» խաղացող է, սակայն այս ամառ կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։