Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է մենախաղի թարմացված վարկանիշային աղյուսակը։
Առաջատարը մնում է սերբ Նովակ Ջոկովիչը։ Երկրորդ տեղում իտալացի թենիսիստ Յանիկ Սիներն է։ Լավագույն եռյակը եզրափակում է իսպանացի Կարլոս Ալկարասը։ Կարեն Խաչանովը մնացել է 17-րդ տեղում։
ATP վարկանիշը ապրիլի 8-ի դրությամբ.
1․ Նովակ Ջոկովիչ (Սերբիա)՝ 9725 միավոր.
2 (3). Յանիկ Սիներ (Իտալիա) — 8710.
3 (2). Կարլոս Ալկարաս (Իսպանիա) – 8645.
4 (4). Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան) — 7165.
5 (5). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) — 5415.
6 (6). Անդրեյ Ռուբլև (Ռուսաստան) — 4890.
7 (7). Հոլգեր Ռունե (Դանիա) — 3795.
8 (10). Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան) — 3665.
9 (12). Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) – 3540.
10 (8). Կասպեր Ռուդ (Նորվեգիա) — 3465.
․․․․
17 (17). Կարեն Խաչանով (Ռուսաստան) – 2005