Մադրիդի «Ռեալը» դիտարկում է 23-ամյա վինգեր Վինիսիուս Ժունիորի հետ պայմանագիրը մինչև 2029 թվականը երկարաձգելու տարբերակը՝ նրա աշխատավարձի բարձրացմամբ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Ռեալի» ղեկավարությունը չափազանց բարձր է գնահատում Վինիսիուսին և մտադիր է նրան ավելի բարձր աշխատավարձ տալ, որը համեմատելի է այն աշխատավարձի հետ, որը կստանա հարձակվող Կիլիան Մբապեն, ում գալը մադրիդյան ակումբ սպասվում է առաջիկա ամռանը։
Հիշեցնենք, որ Վինիսիուսի ներկայիս աշխատանքային պայմանագիրը գործում է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
Այս մրցաշրջանում Վինիսիուսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է 18 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։