«Արսենալի» կիսապաշտպան Ժորժինյոն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ 32-ամյա իտալացու գլխավոր հավակնորդը «Բարսելոնան» է, որը մտադիր է ամռանը խաղացողին ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով։
Այս մրցաշրջանում Ժորժինյոն անցկացրել է 28 հանդիպում, որոնցում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ ֆուտբոլիստի գործակալը հայտնել էր, որ լոնդոնյան թիմը նոր պայմանագրի առաջարկ չի արել։