Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը չի կարողացել զսպել արցունքները ազգային հավաքականի ճամբարում կայացած մամուլի ասուլիսում։
Վինգերը արտասվել է այն բանից հետո, երբ նրան հարցրել են իր նկատմամբ ռասիզմի մասին:
«Ես պարզապես ուզում եմ ֆուտբոլ խաղալ, ամեն ինչ անել ակումբի և ընտանիքիս համար և երբեք չտեսնել, որ սևամորթները տառապում են», — ասել է խաղացողը:
























































