Մադրիդի «Ատլետիկոն» պաշտոնապես հայտարարել է իսպանացի կիսապաշտպան Կոկե Ռեսուրրեսիոնի հետ պայմանագրի երկարաձգման մասին։ Ֆուտբոլիստի նախկին պայմանագիրն ակումբի հետ ավարտվում էր 2024 թվականի ամռանը։
«Կոկեն հաջորդ մրցաշրջանում կշարունակի հանդես գալ Մադրիդի «Ատլետիկոյում»: Մեր ավագը, որի պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 30-ին, պայմանագիր է կնքել ակումբի հետ, որը նախատեսում է ամենամյա երկարաձգում յուրաքանչյուր մրցաշրջանի վերջում»,- ասվում է ակումբի պաշտոնական կայքում։