Մադրիդի «Ռեալը» կհայտարարի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կնքելու մասին մինչև 2024 թվականի Եվրոպայի առաջնության մեկնարկը, հայտնում է RMC Sport-ը։
Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին պաշտոնական հայտարարություն հաստատ չի արվի այնքան ժամանակ, քանի դեռ Մադրիդի «Ռեալն» ու ՊՍԺ-ն դուրս չեն մնացել Չեմպիոնների լիգայից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Մբապեն արդեն պայմանագիր է կնքել Մադրիդի «Ռեալի» հետ մինչև 2029 թվականը։
Հաղորդվում էր, որ Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն արդեն տեղեկացրել է մարզչական շտաբին, որ Մբապեն կմիանա թիմին մրցաշրջանի ավարտից հետո։