«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» աստղ Էրլինգ Հոլանդի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը։
«Մեզ այդքան մեծ ձեռքբերումներ պետք չեն. ամռանը մենք աշխատելու ենք տրանսֆերային շուկայում, բայց ես բարձրակարգ ձեռքբերումներ չեմ սպասում, մենք կենտրոնանալու ենք թիմի խաղացողների վրա։ Մեր առաջնահերթությունը վստահելն է այն թիմին, որն այժմ ունենք, մենք չենք ցանկանում ձեռք բերել այնպիսի խաղացողների, ովքեր կարող են խաթարել մեր ներդաշնակությունը»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Էրլինգ Հոանդի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել «Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուի հետ։ Նշվում էր, որ նորվեգացի հարձակվողի տեղափոխությունը «Բարսելոնա» բարդ է, բայց իրագործելի։
























































