Բիլբաոյի «Աթլետիկի» վինգեր Ինյակի Ուիլյամսը խոսել է ժամանակակից ֆուտբոլում ռասիզմի խնդրի մասին։
«Ինձ վատ տղա անվանեք, ասեք, որ ձեզ դուր չի գալիս, թե ինչպես եմ ես խաղում: Բայց իմ մաշկի գույնին ու էլի հազարավոր բաներին ոչինչ մի ասեք։ Պետք է լինի զրոյական հանդուրժողականություն նման պահվածքի համար», — Ուիլյամսի խոսքերը մեջբերել է AS-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
























































