«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան պատասխանել է այն հարցին, թե արդյոք «Մանչեսթեր Սիթիից» մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես եկող պաշտպան Ժոաու Կանսելուն և Մադրիդի «Ատլետիկոյից» վարձավճարով հանդես եկող հարձակվող Ժոաու Ֆելիքսը կմնան ակումբում։
«Կարծում եմ, որ նրանք կշարունակեն խաղալ «Բարսելոնայում»: Հուսով եմ, որ «Ատլետիկոն» դեմ չի լինի, որ Ժոաու Ֆելիքսը մնա մեզ հետ։ Կարծում եմ՝ «Սիթին» նույնպես դեմ չի լինի:
Մենք ունենք այս հարցով աշխատող գործակալ՝ Ժորժե Մենդեշը: Նա գիտի մեր մտադրության մասին՝ շարունակելու աշխատել այս խաղացողների հետ: Այս պահին ոչինչ չեմ կարող նշել, քանի որ շատ բան կախված կլինի պահանջվող գումարից»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
























































