Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը, որն այժմ հանդես է գալիս բրազիլական «Սան Պաուլոյում», ցանկություն է հայտնել կարիերան շարունակել իսպանական Պրիմերայում։
«Հուսով եմ, որ ապագայում ես կվերադառնամ Լա Լիգա։ Սա այն առաջնությունն է, որում ես միշտ ցանկացել եմ հանդես գալ»,- Ռոդրիգեսի խոսքերն է մեջբերում Relevo-ն:
Հիշեցնենք, որ կոլումբիացի ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալում» հանդես է եկել 2014-ից 2020 թվականներին։ Այս ընթացքում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 125 հանդիպման, որոնցում դարձել է 37 գոլի և 42 գոլային փոխանցման հեղինակ։
























































