Հայաստանի ազգային հավաքականն առաջին խաղակեսից հետո պարտվում է Կոսովոյին ընկերական խաղում:
Խաղի 25-րդ րոպեին Կոսովոյի հավաքականի կազմում թիմի գրոհը խփած գնդակով է եզրափակել Միլոտ Ռաշիցան:
Առաջին կեսի վերջին վայրկյանին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները հաշիվը հավասարեցնելու իրական հնարավորություն ունեցան. Վահան Բիչախչյանի առաջխաղացումը կանոնների խախտմամբ խոչընդոտելու արդյունքում նշանակվեց տուգանային, որն էլ նպաստավոր դիրքից իրացրեց հենց գյումրեցի խաղացողը: Նրա հուժկու հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից: