«Բարսելոնան» մտադիր է թիմում պահել կիսապաշտպան Ֆերմին Լոպեսին։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը երիտասարդ ֆուտբոլիստի հետ մինչև 2029 թվականը։
Այս մրցաշրջանում Լոպեսը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 31 հանդիպում, որոնցում խփել է 6 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։
























































